3699 դիտում
10:00 25-07-2020
Ռուսաստանի հայերի միությունը, դեսպանատունն ու Նոր Նախիջևանի թեմը կոչ են արել չտրվել ադրբեջանցիների սադրանքին
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի թեմը և Ռուսաստանի հայերի միությունը կոչ են արել հայ համայնքին չտրվել ադրբեջանցիների սադրանքին։
«Այս օրերին մենք բախվել ենք հայ-ադրբեջանական սահմանային իրադրությամբ պայմանավորված լարված իրավիճակը Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխելու ադրբեջանական փորձի։
Կողմերի լարվածությունը մեծացնող բազմաթիվ սադրանքները կրում են կանխամտածված բնույթ և հայ համայնքին պատասխան գործողությունների հրահրելու նպատակ ունեն։
Դիմում ենք Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցներին խնդրանքով՝ չմասնակցել ակցիաների կամ հավաքների, ինչպես նաև զերծ մնալ սոցիալական ցանցերում պատասխան գործողությունների վերաբերյալ կոչերից։
Խնդրում ենք նաև պահպանել զգոնություն և զսպվածություն, նախկինի պես պահպանել ՌԴ օրենքները, մշտապես կապի մեջ լինել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Նոր Նախիջևանի թեմի, Ռուսաստանի հայերի միության հետ, ինչպես նաև սադրիչ գործողությունների դեպքում դիմել իրավապահ մարիններին։
Շարունակում ենք գտնվել ՌԴ իրավապահ մարմինների և իշխանությունների հետ սերտ կապի մեջ՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։
Հարգելի հայրենակիցներ,
Մեր միասնությունը, մեր համակարգված գործողությունները ՌԴ գործող օրենսդրության շրջանակում մեր հարցերի լուծման երաշխքին են»,-նշված է հայտարարության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1123 դիտում
11:31 10-10-2014
Մայր Աթոռը լույս է ընծայել «Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմը» մենագրությունը
Այս բաժնից
604 դիտում
18:01 25-10-2024
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
589 դիտում
17:29 25-10-2024
Արդարադատության նոր նախարարի նշանակման հարցը կքննարկվի ՔՊ կոլեգիայի նիստում. պատգամավոր