2365 դիտում
17:02 25-07-2020
Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառվելու է ուսումնական ծրագրում
Հանրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառվելու է ուսումնական ծրագրում:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հինգերորդ դասարանից սկսած՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան։
Խումբը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագիրը՝ քննարկելով հանրության բոլոր առաջարկությունները և դիտարկումները: Գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում լրամշակումներից հետո։
Ավել վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որն հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում` www.escs.am:
«Գրականություն» առարկայի չափորոշիչների վերաբերյալ մասնագետներն ու հանրությունը տարբեր կարծիքներ են հնչեցրել, ինչի արդյունքում նախարարությունը վերանայել է որոշ չափորոշիչներ:
Նմանատիպ նյութեր
1392 դիտում
15:16 18-12-2019
Հայաստանը տարբեր ուղղություններով աշխատում է YouTube-ի գործընկերների ծրագրում ներառվելու համար
Այս բաժնից
493 դիտում
09:17 24-10-2024
Փաշինյանը ժամանել է Կազան
784 դիտում
23:26 23-10-2024
ՄԹ-ում ՀՀ դեսպանը շոտլանդացի պատգամավորի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը