211652_close_icon
views-count1249 դիտում article-date 23:26 23-10-2024

ՄԹ-ում ՀՀ դեսպանը շոտլանդացի պատգամավորի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 23-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Շոտլանդիայի ազգային կուսակցության պատգամավոր Սթիվեն Գեթինսի հետ։
 
Դեսպանը Գեթինսին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ներկա փուլը՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Վ․ Ներսեսյանը նշել է միջազգային աջակցության կարևորությունը երկխոսության խթանման և տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հասնելու գործում:
 
Հանդիպմանը քննարկվել է նաև Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսությունը։ Այս համատեքստում դեսպան Ներսեսյանը կարևորել է խորհրդարանական համագործակցության դերը դիվանագիտական և տնտեսական կապերի ամրապնդման գործում։

 Դեսպանը կարևորել է նաև Շոտլանդիայի հետ կապերի խորացման հնարավորությունները, հատկապես՝ մշակութային և կրթական ոլորտներում։
 

Նմանատիպ նյութեր