211652_close_icon
views-count198145 դիտում article-date 22:39 25-07-2020

Երևանում բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Ջնդին», ով մասնակցելիս է եղել օրենքով գող «Եզդի Ռաֆոյի» հուղարկավորությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել 56-ամյա Ջնդի Ամարյանին, ով ավելի շատ հայտնի է «Ջնդի» մականվամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման է ենթարկվել Զեյթունի գերեզմանատանից, որտեղ մասնակցելիս է եղել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանի՝ Եզդի Ռաֆոյի հուղարկավորությանը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/25/1160719/]հայտնել էր[/url] [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը, այսօր՝ հուլիսի 25-ին, Երևանում վերջին հրաժեշտը տվեցին քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանին՝ «Եզդի Ռաֆոյին»։ Վերջինս քրեական հայտնի հեղինակություն «Ճակոյի» հարազատ եղբայրն էր։ Հուղարկավորությունը տեղի ունեցավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Զեյթունի գերեզմանատանը, և նրա աճյունը հողին հանձնեցին «Ճակոյի» գերեզմանի կողքին։ Հուղարկավորությանը ներկա էին եղել մեծ թվով անձինք, իսկ շատերը, ովքեր՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, չէին կարողացել այցելել, իրենց ցավակցությունն էին փոխանցել ընտանիքի անդամներին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր