5262 դիտում
19:46 26-07-2020
Հակառակորդի ականից վիրավորված հետախույզ Սարգիսը պատրաստվում է Գինեսի նոր ռեկորդ սահմանել․ «Փաստինֆո»
ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ, հետախույզ Սարգիս Ստեփանյանը 2014թ.-ի հուլիսին վիրավորվել է՝ կորցնելով երկու ոտքը և մեկ ձեռքը, բայց դա ոչ միայն չի խանգարել նրան շարունակել ծառայել հայրենիքին, այլև սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ բազկամարտով։ Այժմ էլ պատրաստվում է նոյեմբերի 5-ին Գինեսի գրքում կշռաքար բարձրացնելու նոր ռեկորդ սահմանել։
«Ուզում եմ նոր Գինեսի ռեկորդ գրանցել։ Գինեսի պաշտոնական էջին գրել եմ և իրենք ասացին, որ իմ կարգավիճակում նման քանակությամբ ոչ ոք չի արել, այնպես որ կարող եմ հայտը ներկայացնել։ Եվ մեր հետախուզության օրը, այդ փառահեղ օրը ուզում եմ նոր ռեկորդներ գրանցել»,- [url=https://www.pastinfo.am/hy/]«Փաստինֆո»[/url]-ի հետ զրույցում ասաց Սարգիս Ստեփանյանը։
Նոր ռեկորդը սահմանելու համար Սարգիսը մարզվում է շաբաթական երեք օր։ Ասում է՝ միակ դժվարությունները մարզումների ընթացքում առաջացած վնասվածքներն են։ Փորձում է հնարավորինս արագ վերականգնվել, բուժել վերքերը, որ մարզումներին չխանգարեն։
«Մինչ այդ արել եմ և դյուցազնագրքում է գրանցվել։ 32 կգ կշռաքարը բարձրացրել եմ 13 անգամ, բայց այս անգամ 15 և ավել անգամ եմ բարձրացնելու և ուզում եմ նոր վարժություններ ավելացնել, ինչպես նաև օլիմպիական 50 կգ ծանրաձողն ուզում եմ ձախ ձեռքով ինքնուրույն գետնից վերցնեմ և բարձրացնեմ վերև։ Այս պահի դրությամբ մինչև 42.5-45 արդեն ստացվում է»,- հավելեց Սարգիս Ստեփանյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր[url=https://www.pastinfo.am/hy/] կայքում:[/url]
Նմանատիպ նյութեր
15379 դիտում
14:57 21-09-2019
Մոսկվայում հայ մարզիկները կփորձեն Գինեսի գրքի նոր ռեկորդ սահմանել. նրանց կսատարի հայտնի բլոգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2144 դիտում
22:56 16-06-2022
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր