13341 դիտում
11:18 04-08-2014
Երկրի պաշտպանության համար վիրավորված եւ հոսպիտալում մահացած Սարգիսը Մայիսյանի գյուղապետի եղբոր տղան է. ծնողները Ռուսաստանում են իմացել կատարվածի մասին
Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով օգոստոսի 1-ի՝ լույս 2-ի գիշերը վիրավորում ստացած, մեկ օր անց ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալում մահացած 20-ամյա Սարգիս Մովսիսյանը Արմավիրի մարզի Մայիսյանի գյուղապետի եղբոր տղան էր։
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը: Նա նշեց, որ Սարգսին 4 ամիս էր մնացել, որ ծառայությունը ավարտեր եւ գար, հասներ ծնողներին: Սարգսի հորեղբորից նաեւ տեղեկացանք, որ նրա ծնողները Ռուսաստանի Դաշնությունում են եղել եւ այսօր են վերդարձել հայրենիք: Սարգիսն էլ մինչեւ ծառայության մեկնելը սովորել է Արտակարգ իրավիճակների համալսարանում եւ ծառայությունից հետո պետք է շարունակեր ուսումը: Սարգիսը տան փոքր տղան էր. նա իրենից մեծ եւս մեկ եղբայր ունի:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ցավոք, հոսպիտալում մահացել է օգոստոսի 2-ի դիվերսիայի հետեւանքով վիրավորված Սարգիս Բարմենի Մովսիսյանը, ծնված 1994թ.: Հակառակորդի տվյալ դիվերսիայի հետմղաման եւ հայրենիքի պաշտպանության ժամանակ մահացել էր նաեւ ՊԲ զինծառայող, ավագ լեյտենանտ, 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը:
Փառք հերոս հայորդիներին:
Նմանատիպ նյութեր
4738 դիտում
13:09 07-04-2016
Թշնամու գնդակից զոհված Գոռի հայրն ու եղբայրը Ռուսաստանում են իմացել կատարվածի մասին եւ վերադարձել
8439 դիտում
14:32 14-10-2019
30 տարի պահել, փայփայել եմ էդ հողատարածքը․ Մայիսյանի գյուղապետի «վոյաժները». Irakanum.am
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար