2943 դիտում
17:59 27-07-2020
Համավարակի տեմպերը շարունակում են արագանալ․ ԱՀԿ ղեկավար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպերն արագանում են, գրում է [url=https://tass.ru/obschestvo/9059605]tass.ru[/url]-ն։
Ըստ նրա՝ վերջին վեց շաբաթվա ընթացքում հիվանդության դեպքերի թիվն ավելացել է գրեթե կրկնակի։
«Հիվանդության գրեթե 16 միլիոն և մահվան ավելի քան 640 000 դեպքի մասին հայտարարություններ են ներկայացվել ԱՀԿ։ Համավարակի տեմպերը շարունակում են արագանալ»,- խոստովանել է Ղեբրեյեսուսը։
Նրա խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս շաբաթ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ կհրավիրի՝ գնահատելու կորոնավիրուսային համավարակը:
ԱՀԿ ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի համավարակը «փոխել է աշխարհը»։ Այն միավորել է մարդկանց և հասարակություններին, սակայն միևնույն ժամանակ նաև բաժանել է նրանց՝ «ցույց տալով, որ մարդիկ կարող են ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքել»։
Նմանատիպ նյութեր
1495 դիտում
16:25 03-08-2021
12-ամսյա բնականոն գնաճը ևս շարունակել է արագանալ՝ հունիսի վերջին կազմելով 7.8%. կենտրոնական բանկ
3100 դիտում
07:49 31-01-2015
Արտագաղթի տեմպերը շարունակում են աճել. ՀԺ
4922 դիտում
09:49 01-07-2020
Համավարակի հարցում ամենադժվարինը դեռ առջևում է, զգուշացնում է ԱՀԿ ղեկավարը․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
487 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1096 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN