211652_close_icon

Աննախադեպ քանակի մեքենաներ, մեծ թվով ոստիկաններ. Ամուլսարում լարված իրավիճակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

views-count13477 դիտում article-date 23:01 27-07-2020
Նորից ամուլսարի երկրորդ պոստում ենք, երկու օր առաջ տեղեկութուն ենք ստացել, որ մի քանի հոգի բանվորներ մտել են ներսում մանր-մունր աշխատանքներ են տանում․ այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնում է Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը՝ նշելով, որ լարված վիճակ է Ամուլսարում: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/07/27/Buniatyan/3355392?fbclid=IwAR2RQN-3DVhmoQdbje7NIjFTYP4wT8j0tj0keQfxhJomEUnh41AT3F1Bk0M]Tert.am[/url]-ը։ «Երբ այդ բանվորները իմացել են, որ բնակիչները գիտեն իրենց ներկայության մասին, հիմա պատճառաբանում են, որ վախենում են դուրս գան այնտեղից, թեև երաշխիքներ տվել են, որ այդ տարածքից դուրս գան»,-ներկայացնում է նա: Շիրակ Բունիաթյանը նշեց, որ երկու օրվա խաղաղ բանակցությոնները կարծեք արդյունք չեն տվել, բնակչությունը զայրացել է և հիմա աննախադեպ քանակի մեքենաներ են, մեծ թվով ոստիկաններ են այդտեղ: «Մարդիկ պահանջում են, որ վեց սադրիչները լքեն տարածքը, իրենց նպատակը մարդկանց զայրացնելն է, որ մարդիկ գնան ծայրահեղ քայլերի»,-ասաց նա և նշեց, որ տարբեր միջոցներ են կիրառում, որ մարդկանց հունից հանեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր