211652_close_icon
views-count8081 դիտում article-date 09:51 28-07-2020

Ինչո՞ւ է Գևորգ Պետրոսյանն անհետացել Ֆեյսբուքից. պատճառը նրա «պանծալի» անցյա՞լն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անհետացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, որտեղ նա բավական ակտիվ ընդդիմադիր գործունեություն էր ծավալում, իսկ նախորդ օրն էլ հրապարակել էր բանաստեղծություն՝ նվիրված վարչապետ Փաշինյանին և նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին: Գևորգ Պետրոսյանը այնքան էլ պանծալի անցյալ չունի, և հնարավոր է՝ նրան ուղղակի զգուշացրել են, որ կարող են հրապարակել նախարարական կամ դասախոսական գործունեության հետ կապված ինչ-որ նյութեր, որի արդյունքում էլ որոշել է ոչ թե ինքնագրաքննադատությամբ զբաղվել և հեռացնել առանձին նյութեր, այլ ամբողջությամբ փակել էջը»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր