10346 դիտում
10:02 28-07-2020
Հայկ Սարգսյանի «փարթին» և White Shorja ապօրինի լողափը. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ». «Սևանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքի թեման, որին ներկա է եղել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, շարունակում է լայնորեն քննադատվել, քանի որ բազմաթիվ մարդիկ առանց դիմակների էին, նարգիլե էին ծխում։ Իհարկե, ինքը՝ Հայկ Սարգսյանը, փարթիի «բացահայտումից» հետո հրապարակավ ներողություն խնդրեց մասնակցելու եւ դիմակ չկրելու համար։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան «White Shorja»-ի ստեղծման մասին։
Պարզվում է, որ դեռեւս այս տարվա մայիս ամսին, երբ լողափի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչը 4 տեսակի խախտում է արձանագրել՝ հողի ապօրինի զավթում, ռելիեֆի խախտում, բուսական եւ կենդանական աշխարհի նկատմամբ վնաս եւ ապօրինի շինարարություն։ Ինչո՞ւ հողի ապօրինի զավթում. որովհետեւ դեռեւս 2012 թվականին այդ տարածքը վարձակալել է ոմն Ռուբեն Չախմախչյան անունով քաղաքացի, պարտքեր կուտակել եւ, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանից հեռացել է։ Այժմ Պարկը դատական քաշքշուկների մեջ Է Չախմախչյանի հետ` տվյալ տարածքի գումարի բռնագանձման պահանջով։ Իսկ 2012 թվականից հետո տվյալ տարածքի նկատմամբ հողօգտագործման իրավունքի ժամկետն ավարտվել է, եւ այժմ, եթե այդտեղ գործունեություն է իրականացվում, ապա դա համարվում է ապօրինի զավթում։ Ստացվում է, որ «White Shorja»-ն ապօրինի է գործում: Սա դեռ ամենը չէ. այս պատմության մեջ իր դերակատարումն է ունեցել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ԺՊ Վահե Ջիլավյանը։
Նմանատիպ նյութեր
8779 դիտում
15:56 18-06-2014
Գառնեցիները կատակում էին. «սաղ» պարը պարել էինք, մնացել էր տաճարում բանկիրների «փարթին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
967 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»