2476 դիտում
09:55 29-07-2020
Արտակարգ դրությո՞ւն, թե՞ օրենսդրական փոփոխություններ. խորհրդարանականների արձակուրդը լիարժեք չի լինի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Համավարակով պայմանավորված՝ ՀՀ տարածքում արտակարգ դրությունը շարունակվում է արդեն չորս ամիս, և բնական է, որ դա հանրության շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել, հատկապես դիմակների պարտադիր կրման մասով։ Օգոստոսի 12-ին լրանում է արտակարգ դրության հերթական ժամկետը։
Երեկ լրատվամիջոցների հարցին ի պատասխան, վարչապետի մամուլի քարտուղարն ասել է, թե «քննարկում ենք, որ չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարացնել, բայց մյուս կողմից՝ մենք չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել: Այնպես որ, այստեղ մենք կփորձենք գալ հնարավորինս բալանսավորված լուծումների»։
«Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրը փոխանցել է, սակայն, որ իշխանության թիմում քիչ չեն նրանք, որոնք կողմնակից են արտակարգ դրությունը օգոստոսին հերթական անգամ երկարացնելուն: Սակայն այս պահի դրությամբ հիմնական մոտեցումն այն է, որ մինչև օգոստոսի 12-ը հասցնեն օրենսդրական այնպիսի փոփոխություններ անել, որ կարողանան առանց արտակարգ դրության երկարացման ունենալ համապատասխան լծակներ համավարակի դեմ պայքարի և պարտադրող մեխանիզմների համար, ինչի մասին, ի դեպ, որոշ ժամանակ առաջ նշել էր նաև վարչապետը:
Սակայն որ տարբերակն էլ լինի, փաստ է, որ առնվազն մեկ արտահերթ օգոստոսին դեռ սպասվում է: Այնպես որ, խորհրդարանականների արձակուրդը լիարժեք չի լինի»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1516 դիտում
10:45 19-11-2022
Միջպետական ուղևորափոխադրումների ոլորտում օրենսդրական փոփոխություններ կլինեն. նոր նախագիծ․ «Փաստ»
739 դիտում
09:52 29-07-2023
Օրենսդրական փոփոխություններ ընտանիքների համար, որտեղ որդիների զոհվելուց հետո երեխաներ են ծնվում. «Փաստ»
Այս բաժնից
970 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»