4342 դիտում
18:34 29-07-2020
Բելառուսում ձերբակալված զինյալները «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են. Belta
Բելառուսի մայրաքաղաք Մինսկի մոտակայքում լույս հուլիսի 29-ին ձերբակալված արտասահմանցի 32 զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.belta.by/incident/view/pod-minskom-zaderzhany-32-boevika-inostrannoj-chastnoj-voennoj-kompanii-400470-2020/]Belta.by[/url] լրատվական գործակալությունը:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ տեղեկություններ են ստացվել նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավիճակն ապակայունացնելու համար ավելի քան 200 զինյալի` Բելառուս ժամանելու մասին: Ռուսաստանցիներից յուրաքանչյուրն ունեցել է ձեռքի ուղեբեռ, նրանց մոտ եղել է նաև 3 ճամպրուկ` նախատեսված բոլորի համար:
Լույս հուլիսի 25-ին, մայրաքաղաք ժամանելուն պես, խումբը տեղավորվել է Մինսկի հյուրանոցներից մեկում, որտեղից պետք է դուրս գար հուլիսի 25-ին, սակայն լքել է հյուրանոցը հուլիսի 27-ին և ուղևորվել է Մինսկի շրջանի առողջարաններից մեկը:
Առողջարանի ղեկավարության տվյալներով` եկվորներն ուշադրություն էին գրավում ռուս զբոսաշրջիկներին ոչ բնորոշ վարքով և միատեսակ զինվորական զգեստներով: Ալկոհոլ չէին օգտագործում, զվարճանքի վայրեր չէին այցելում և աշխատում էին ուշադրություն չգրավել իրենց վրա: Ուսումնասիրել են առողջարանի տարածքն ու շրջակայքը:
«Վագների խումբը» ոչ պաշտոնական ռազմական խմբավորում է, որը ԶԼՄ-ներում հաճախ հիշատակվում է որպես ռուսական ռազմական մասնավոր կազմակերպություն:
Նմանատիպ նյութեր
1074 դիտում
16:48 29-12-2022
Բելառուսի տարածքում ուկրաինական հրթիռ է ընկել. belta.by
Այս բաժնից
1069 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
1075 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին