211652_close_icon

Եթե հաստատվի թալիբներին ռուսական վճարումների մասին տեղեկությունը, ապա կհետևի պատշաճ պատասխան․ Թրամփ

views-count2900 դիտում article-date 22:10 29-07-2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե հաստատվի թալիբներին ռուսական վճարումների մասին տեղեկությունը, ապա կհետևի պատշաճ պատասխան, հաղորդում է [url=https://www.golos-ameriki.ru/a/trump-taliban-bounties/5522158.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ հարցը քննարկել է ՌԴ նախագահի հետ: Հաղորդագրություններ էին տարածվել, որ Մոսկվան թալիբներին պարգևատրում է առաջարկել Աֆղանստանում ամերիկական և կոալիցիոն ուժերի վրա հարձակման համար: Թրամփն ասել է, որ Պուտինի հետ քննարկել է նաև այլ թեմաներ: Նրա խոսքով՝ «վերջին բանը, որն ուզում է Ռուսաստանը, Աֆղանստանի իրավիճակին միջամտելն է»:

Նմանատիպ նյութեր