2509 դիտում
23:20 30-07-2020
Անցկացվել է «Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթ-2020» մրցանակաբաշխության վիրտուալ արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 30-ին, անցկացվեց «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020» մրցանակաբաշխության վիրտուալ արարողությունը:
Արարողությանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության / համագործակցության բաժնի ղեկավար Անդրեա Բաջիոլին, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) աշխատանքային խմբի հաղորդակցության պատասխանատու Տատյանա Դերեվյանկինան, Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ազգային համակարգող և աջակից կազմակերպությունների, ինչպես նաև Դաշնագրին անդամակցող ՀՀ համայնքների ներկայացուցիչներ:
Մասնակիցներին ողջունեցին Անդրեա Բաջիոլին, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Դաշնագիր ազգային համակարգող և աջակից կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայաստանում Ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների և Ծրագրի կողմից կազմակերպված միջոցառումները:
Միջոցառման ընթացքում հայտարարվեցին Ծրագրի կողմից «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակներում Հայաստանում կազմակերպված 4 վիրտուալ մրցույթների 12 հաղթողները, ինչպես նաև համայնքներում վիրտուալ միջոցառումների առավել ակտիվ կազմակերպիչները:
«ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ն այս տարի անցկացվեց հունիսի 22-26-ը: COVID-19 պանդեմիայի պատճառով «Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով շաբաթն այս տարի կազմակերպվեց վիրտուալ եղանակով:
Իհարկե, այս հանգամանքը որոշակիորեն սահմանափակեց շաբաթվա ընթացքում կազմակերպվող միջոցառումների ձևաչափը, սակայն միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռեց հանրության իրազեկման և հանրային միջոցառումների ու մրցույթների նորարարական (թվային) մոտեցումների կիրառման համար:
Վիրտուալ ձևաչափով ԵՄ կայուն էներգիայի օրեր կազմակերպվեցին Հայաստանի 15 համայնքներում, որոնցից տասներեքը Դաշնագրի անդամներ են, իսկ երկուսը նախատեսում են միանալ նախաձեռնությանը:
Հայաստանում կազմակերպվեցին 28 կայուն էներգիայի օրեր՝ նկարչական, լուսանկարչական, տեսանյութերի, էսսեների մրցույթներ, վեբինարներ, առցանց վիկտորինաներ, նկարահանվեցին էներգախնայողության և կայուն զարգացման մասին հոլովակներ:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Դաշնագրին անդամակցում են Հայաստանի 26 համայնքներ:
Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ (ԵՄԿԷՇ) նախաձեռնությունը մեկնարկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2006 թվականին: Այդ նախաձեռնության ընթացքում աշխարհի 60 երկրներում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող ավելի քան 10.000 համայնքներ կազմակերպում են Էներգիայի օրեր, որոնց նպատակն է համայնքների բնակչության և շահառուների իրազեկումը էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման, կանաչ զարգացման, և կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության մասին: Սովորաբար, միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են աշխատաժողովներ, ցուցահանդեսներ, պարային հանդեսներ, նկարչական մրցույթներ, բաց դռների օրեր և այլն:
[b]Հայաստանի համայնքների միություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1687 դիտում
11:09 29-03-2024
Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
1903 դիտում
14:54 18-08-2021
Բայդենն ու Ջոնսոնը Աֆղանստանին նվիրված G7-ի վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն գալիք շաբաթ
Այս բաժնից
1429 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1249 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1654 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է