1751 դիտում
18:48 31-07-2020
Օրենքները պետք է լինեն հավասարակշռված և հաշվի առնեն հասարակության շահերը. ՀՀ նախագահ
«Վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների մասին
«Վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. հուլիսի 13-ին:
Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքները և դրանց հնարավոր ազդեցությունը հանրային կյանքի և գործարար միջավայրի վրա, ինչպես նաև Օրենքների վերաբերյալ հնչած` մասնագիտական հանրության և հասարակության ներկայացուցիչների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և համապատասխան վերլուծություն ներկայացրել Հանրապետության նախագահին:
Հանրապետության նախագահին տրամադրվել է նաև տեղեկատվություն հանքարդյունաբերության ոլորտի մասնագետների, Օրենքների մշակման առաջարկությամբ հանդես եկած՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» դիրքորոշման, Օրենքների ընդունման վերաբերյալ Կառավարության և Ազգային ժողովի հիմնավորումների մասին: Հանրապետության նախագահը կարևորում է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների կարգավորումը:
Կատարված վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ Օրենքներով սահմանվում են ոչ համալիր կարգավորումներ, առկա են որոշակի ռիսկեր, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում բնական պաշարների ողջամիտ շահագործման և բնակչության իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից:
Հանրապետության նախագահը կարևորում է նաև Օրենքների բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կիրառումը:
Հակառակ դեպքում կարող են դրսևորվել անձանց սեփականության իրավունքի և սոցիալական արդարության սկզբունքի խախտումներ, անդառնալի վնաս հասցվել մշակութային և ճարտարապետական ժառանգությանը, շրջակա միջավայրին և հանրային առողջությանը:
Օրենքների կիրառման ընթացքում պետք է հետևողականորեն ապահովվի անձանց և կազմակերպությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Պետք է սահմանվեն խախտված իրավունքների համար համարժեք և արդարացի փոխհատուցման արդյունավետ կառուցակարգեր:
Հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության, չունի Օրենքներն իր առարկություններով և առաջարկություններով, հետագա քննարկման համար Ազգային ժողով վերադարձնելու լիազորություն: Նման հնարավորության դեպքում, հանգամանալից և բազմակողմանի քննարկումների միջոցով հնարավոր կլիներ ընդունել առավել հավասարակշռված և հասարակության բոլոր խմբերի շահերը հաշվի առնող Օրենքներ, առաջարկել լուծումներ, որոնք կկարգավորեին ոլորտում առկա խնդիրները՝ միաժամանակ, ապահովելով այլ անձանց իրավունքների իրացման և պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր:
Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և իրավաբանների կարծիքների վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ Օրենքներն առերևույթ սահմանադրականության խնդիր չունեն:
Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքները:
Ստորագրելով Օրենքները՝ Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը:
Նմանատիպ նյութեր
5091 դիտում
20:10 12-07-2021
Շուշի այցելած դեսպանները պետք է հաշվի առնեն, որ դա անօրինական այց էր Արցախի բռնազավթված տարածք. ԱՀ պետական նախարար
Այս բաժնից
547 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
499 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1654 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր