211652_close_icon
views-count1974 դիտում article-date 13:34 30-10-2022

«Ռուսաստանը կռվում ա ՆԱՏՕ-ի և ողջ աշխարհի դեմ» մտածողները կամ ասողները պետք ա հաշվի առնեն մի փաստ. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը գրում է. «Ռուսաստանը կռվում ա ՆԱՏՕ-ի և ողջ աշխարհի դեմ» մտածողները կամ ասողները պետք ա հաշվի առնեն մի փաստ՝ վերջին ժամանակներում ԱՄՆ և ՌԴ զորամիավորումների միջև ուղիղ բախում մի անգամ ա եղել՝ Սիրիայում։

Ռուսական կողմից հարձակվել ա տխրահռչակ «Վագներ» կազմակերպությունը (որը թեև ոչ պաշտոնական, բայց ռուսական բանակի ամենամարտունակ ստորաբաժանումն ա փաստացի), բայց նույնիսկ տեղ չի հասել։ Կորուստները տպավորիչ են՝ ռուսական կողմից՝ պաշտոնական տվյալներով 100+, ոչ պաշտոնական տվյալներով՝ 500+, ամերիկյան կողմից՝ 0 (եթե բան բաց չեմ թողել)։ Ես ամենևին չեմ չարախնդում, մեկը լիներ՝ մեզնից խոսեր։

Ասածս էն ա, որ եթե տիեզերական ամբիցիաներն ու իլյուզիաները մի քիչ զսպվեին,  էսօր աշխարհում տասնյակ հազար խաղաղ մարդիկ, երեխաներ, մենակ Հայաստանում 5000 երիտասարդի կյանք շարունակվելիս կլինեին։ Էդ «ճոռոբերանությունից» ոչ մեկին օգուտ չկա»։

Նմանատիպ նյութեր