3368 դիտում
20:34 31-07-2020
ՀՀ ԶՈՒ զորամիավորումներում անցկացվում են ցուցադրական պարապմունքներ, մարտավարական զորավարժություններ
ՀՀ զինված ուժերի սպայակազմի տեսական գիտելիքների զարգացման և հրամանատարներին մարտական պատրաստության ընդհանուր մեթոդիկայի դասավանդման նպատակով հուլիսի 30-ին 1-ին զորամիավորումում անցկացվել է ցուցադրական պարապմունք։ Հրամանատարները ներկայացրել են իրենց տեսակետները, քննարկվել են առկա խնդիրները և տրվել դրանց լուծման անհրաժեշտ հանձնարարականներ։
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում էլ հուլիսի 30-ին անցկացվել է շարային ստուգատես և վերակարգի հրահանգավորում։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողների փաստաթղթերի առկայությունը, արտաքին տեսքը, զենք-զինամթերքը:
Մարտական հրաձությամբ մարտավարական զորավարժություն անցկացվել է 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում: Բարդ ռելիեֆային տեղանքում անցկացված զորավարժության ընթացքում ստուգվել են վաշտի մարտական պատրաստականությունն ու մարտական պատրաստության աստիճանը, զինծառայողների համակարգված և օպերատիվ գործելու կարողությունները, կատարելագործվել են հաստիքային զենքերից մարտական խնդիրների կատարման հմտությունները։
Նմանատիպ նյութեր
2514 դիտում
21:28 20-08-2020
ԶՈՒ 4-րդ և 5-րդ զորամիավորումներում մարտավարական և ուսումնական տագնապի պարապմունքներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
556 դիտում
17:54 07-04-2020
ՀՀ ԶՈՒ զորամիավորումներում անցկացվում են մասնագիտական պարապմունքներ
1293 դիտում
22:34 21-08-2019
Զորամիավորումներում անցկացվում են մարտավարաշարային պարապմունքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
562 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
967 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում