2514 դիտում
21:28 20-08-2020
ԶՈՒ 4-րդ և 5-րդ զորամիավորումներում մարտավարական և ուսումնական տագնապի պարապմունքներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի 4-րդ և 5-րդ զորամիավորումներում անցկացվել են մարտավարական, ուսումնական տագնապի պարապմունքներ և հրետանու կրակի կառավարման մարզումներ:
Մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրները կատարելու, մասնագիտական հմտությունները և տեսական գիտելիքները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման N զորամասի նորակոչիկների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական պարապմունք: Ստորաբաժանման հրամանատարները նորակոչիկներին հրահանգավորել են պահպանել անվտանգության կանոնները։
Զինծառայողների կրակային հմտություններն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 19-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են հրետանու կրակի կառավարման մարզումներ: Զինծառայողներն իրականացրել են նշանակետերի հայտնաբերման և հրետանու կրակի կառավարման գործնական վարժություններ՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն։
Անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 19-ին ազդարարվել է ուսումնական տագնապ։ Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ռազմական տեխնիկան և հաստիքային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Զինծառայողները գործել են ըստ մարտական հաշվարկի՝ ճշգրիտ կատարելով առաջադրված խնդիրները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3365 դիտում
20:34 31-07-2020
ՀՀ ԶՈՒ զորամիավորումներում անցկացվում են ցուցադրական պարապմունքներ, մարտավարական զորավարժություններ
1553 դիտում
23:24 09-12-2019
Զորամիավորումներում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
910 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում