211652_close_icon
views-count6706 դիտում article-date 21:58 02-08-2020

Արայիկ Հարությունյան. Որոշել եմ այս կիրակին ընտանիքիս և ընկերներիս հետ անցկացնել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընտանիքի եւ ընկերների եհտ այցելել է Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարո վանք, որն Արցախի ամենաբարձրադիր վանքն է: Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել եւ կից գրառում կատարել: «Սիրելի՛ հայրենակիցներ Որոշել եմ այս կիրակին ընտանիքիս և ընկերներիս հետ անցկացնել: Միասին այցելել ենք Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարո վանք, որն Արցախի ամենաբարձրադիր վանքն է՝ ծովի մակերևույթից ավելի քան 2400 մետր: Այդ կատարից բացվող համայնապատկերում տեսանելի է մեր հայրենիքի մի ամբողջ հատվածի գեղեցկությունը: Վերադարձանք Աստծո տանն ու մեր բնաշխարհում ստացածով ու տեսածով լիացած»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր