211652_close_icon
views-count83237 դիտում article-date 11:41 05-08-2020

Ոստիկանության Օպերի դրդմամբ՝ եղբայրս քրեակատարողական հիմնարկում 2 անգամ ինքնասպանության փորձ է արել. դատապարտյալի քույր

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ն ահազանգ է ստացել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գողություն կատարելու համար ազատազրկված դատապարտյալ Նշան Եփրեմյանի քրոջից՝ Մարիաննա Եփրեմյանից, ով հայտնել է, որ իր եղբայրը ոստիկանության օպերներից մեկի դրդմամբ 2 անգամ ինքնասպանության փորձ է կատարել: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Մարիաննա Եփրեմյանն ասում էր. «Եղբայրս գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, սա իր 3-րդ դատվածությունն է, նախկինում նա իր պատիժը կրել է «Արթիկ» ՔԿՀ-ում, այնտեղ աշխատում էր, գումար ստանում ու հոգում իր կարիքները, քանի որ ծնողներ չունենք, եղբորս կողքին միայն ես էի, ես էլ գտնվում եմ ՌԴ-ում: Ինքը 5 ամիս շարունակ դիմումներ է գրել, որ իրեն տեղափոխեն «Արթիկ» ՔԿՀ: Մոտ 50 տարեկան տղա է ախպերս, մայրս մահացել է, երբ ինքը 15 տարեկան էր, ոչ ոք չկա, որ գոնե սիգարետ կամ սուրճ ուղարկի, գոնե էդ ստացած գումարով մի բան կարողանում էր անել: Բազմիցս դիմել, էր տանեն հին տեղն ու հին աշխատանքին, բայց ես իմացել եմ, որ կալանավայրից միջնորդություն չի արվում, դիմումը չեն ընդունում տեղափոխման: Նախորդ ամսվա կեսերին խոսեցի, ասեց, որ հացադուլ է սկսել՝ ի նշան նշված խնդրի: Ամսի 31-ին զանգ եկավ, տեսա, որ ձայնը լավ չի, ասեց, որ 2 անգամ ինքնասպանության փորձ է կատարել, մի անգամ՝ կտրելով երակները, մի անգամ էլ փորձել է կախվել, որին շտապ արձագանքել են ՔԿՀ աշխատակիցներն ու փրկել կյանքը»: Դատապարտված եղբայրը քրոջն ասել է, որ այդ քայլին է դիմել ոստիկանության օպերներից մեկի դրդմամբ. «Ինձ ասեց՝ օպերն ա դրդել, Գեւորգ Հակոբյան անուն-ազգանունով օպերն ա դրդել։ Ինձ ասեց՝ ախպորիցս ինչ-որ ինֆորմացիա է փորձել անընդհատ ստանալ, ինքն էլ ասել է, որ նման բան չգիտի եւ չի կարող ասել: Ախպերս ասում ա, որ ամենն արել է այդ օպերի պատճառով, ով Արմավիրի օպերներից է»: Կատարվածի ու ստեղծված իրավիճակի մասին քույրը համացանցի միջոցով տեղակացրել է գրեթե բոլորին. «Էլ վարչապետի էջին եմ գրել, էլ նախարարություն, էլ թեժ գիծ, ես չգիտեմ՝ իմ ձայնը ոնց հասցնեմ համապատասխան մարմիններին, որ ախպորս օգնեն: Ես իրենց պետին էլ եմ զանգել, հերթապահ մաս էլ եմ զանգել, ու այդ օրվանից, ըստ ախպորս ասածի՝ այդ օպերը էլ չի երեւացել»: Քրոջ խոսքով՝ ինքը ՔԿՀ պետին հարցրել է, թե ինչու չեն տեղափոխում «Արթիկ» ՔԿՀ, պետն ասել է, որ դա ինքը չէ, որ պետք է անի, եւ որ իրենցից չէ կախված: Քրոջ խնդրանքը մեկն է՝ օգնել տեղափոխել եղբորը «Արթիկ» ՔԿՀ, որտեղ կկարողանա գոնե վերադառնալ նախկին աշխատանքին, որի դիմաց գոնե կվճարվի ու կկարողանա գոյատեւել ու լուծել մինիմալ հարցերը, քանի որ ոչ ոք ոչ այցելում է, ոչ էլ օգնում եղբորը:

Նմանատիպ նյութեր