211652_close_icon
views-count2885 դիտում article-date 13:05 05-08-2020

Բեյրութում պայթյունի հետևանքով ի՞նչ վնասներ են կրել Լիբանանի հայկական կենտրոնները. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բեյրութի նավահանգստում երեկ՝ օգոստոսի 5–ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել Բուրջ Համուդում գտնվող միակ հայկական ավիաընկերության՝ «Aircompany Armenia»–ի լիբանանյան գրասենյակը։ Այս մասին[url=https://news.am/arm/news/595274.html?fbclid=IwAR35FLEtrBwKj6cRF656ZcbAuatkCXp4ZnmTTUMT2_7482aX2Oox-b5qEBc] NEWS.am[/url]–ին հայտնեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։ NEWS.am–ի հետ զրույցում ավիաընկերության Լիբանանյան գրասենյակի աշխատակիցներից Նազո Դեր-Սարկիսյանը հայտնեց, որ բարեբախտաբար պայթյունի պահին գրասենյակում մարդ չի եղել։ «Մեր հեռանալուց մեկ ժամ հետո է պայթյունը եղել, գրասենյակի ապակիներն ամբողջությամբ փշրվել են, գույքը վնասվել»,–ասաց Դեր-Սարկիսյանը՝ հավելելով, որ պայթյունի արդյունքում լուրջ վնասներ են կրել Բեյրութի գրեթե բոլոր հայկական կենտրոնները։ Պայթյունի հետևանքնով նյութական մեծ վնասներ է կրել Անթիլիասի Մայրավանքը։ Մասնավորապես վնասվել են Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև «Կիլիկիա» թանգարանի դռները, ջահերը, պատուհանները։ NEWS.am–ի հետ զրույցում կաթողիկոսական փոխանորդ Պետրոս վրդ. Մանուէլյանը հայտնեց, որ Կաթողիկոսարանում գտնվող հոգևորականերից որևէ մեկը չի տուժել, քանի որ այդ պահին դրսում են գտնվել։ Մանրամասները՝ կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր