211652_close_icon
views-count3690 դիտում article-date 10:26 05-08-2020

Բեյրութում պայթյունի հետևանքով վնաս է կրել «Շաղզոյեան» կենտրոնը, որտեղ կենտրոնացած են հայկական գրասենյակներ

Բեյրութի նավահանգստում երեկ տեղի ունեցած մեծ պայթույունի հետևանքով մեծ նյութական վնաս է կրել «Շաղզոյեան» կենտրոնը, որտեղ տեղակայված են բազմաթիվ հայկական կառույցների գրասսենյակներ, հայտնում է Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթը: Կոտրված ու փշրված են գրասենյակների պատուհաններն ու դռները. մեծ վնասներ են կրել կրեցին ՀՅԴ Բյուրոյի, Միջին Արեւելքի Հայ դատի գրասենյակները, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի գրասենյակը: Մեծապես վնասվել է «Ազդակ»-ի «Փյունիկ» սրահը, խորհրդարանի հայ պատգամավորների գրասենյակը: Նյութական վնաս են կրել «Ազդակ»-ի խմբագրությունը, «Վանայ Ձայն»-ի, Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարանը, Համազգայինի «Լլուսի Թութունջյան» ցուցասրահը, Համազգային Կենտրոնական վարչության եւ «Բագին»-ի գրասենեակները: [img]https://st0.shamshyan.com/editor/0251550001596608785337354.jpg[/img]

Նմանատիպ նյութեր