2035 դիտում
11:18 06-08-2020
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հերթական այցն է կատարել քրեակատարողական վարչություն
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հերթական անգամ այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:
Պաշտպանը շրջայց է կատարել քրեակատարողական հիմնարկում և քննչական մեկուսարանում, ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմաններին և իրավունքների պաշտպանության ընթացակարգերին:Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել ազատությունից զրկված անձանց շրջանում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների վրա՝ ընդգծելով, որ կիրառվող սահմանափակումները պետք է համաչափ ու իրավաչափ լինեն և հնարավորինս նվազ չափով սահմանափակեն անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունները:
Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված մի խումբ անձանց հետ, հետաքրքրվել նրանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող խնդիրներով և բարձրացված հարցերի շուրջ տվել պարզաբանումներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համապատասխան քայլեր է ձեռնարկելու անհատական դիմումների և արձանագրված խնդիրների ընթացքավորման ուղղությամբ՝ համագործակցելով պետական լիազոր մարմինների հետ:
Նմանատիպ նյութեր
3150 դիտում
17:35 11-04-2019
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել քրեակատարողական վարչություն
1979 դիտում
19:25 17-05-2021
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
Այս բաժնից
550 դիտում
18:35 17-10-2024
Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով
1213 դիտում
17:07 17-10-2024
Ակցիա. միջազգային փոխանցումներ՝ բացառիկ սակագներով