64411 դիտում
12:32 11-08-2020
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Գեղարքունիքի մարզում. համայնքի ղեկավարը պնդում է, որ «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի տնօրենն իր 8 ազգականների հետ իրեն ծեծի է ենթարկել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Գետաշեն գյուղի բնակիչ՝ նույն համայնքի ղեկավար, 31-ամյա Տիգրան Մուրադյանը դիմել է ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում համայնքի բնակիչների ահազանգի և դիմումի հետքերով գնացել է գյուղի Բ թաղամասի 13-րդ փողոց, որտեղ մի խումբ անձինք անհիմն վիճաբանել ու ծեծի են ենթարկել իրեն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարտունու ոստիկանները պարզել են, որ Տ. Մուրադյանի հետ վիճաբանել են նույն գյուղի բնակիչ՝ 58-ամյա Արտուշ Ղուկասյանը, 53-ամյա Արսեն Ղուկասյանը, 21-ամյա Սեյրան Ղուկասյանը, 50-ամյա Արմեն Ղուկասյանը, 20-ամյա Խաչիկ Ղուկասյանը, 24-ամյա Տիգրան Ղուկասյանը, 31-ամյա Տարոն Ղուկասյանը և 28-ամյա Սասուն Ղուկասյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ համայնքի ղեկավարը հայտնել է, որ նշված անձինք ծեծի են ենթարկել իրեն, իսկ պատճառը եղել է այն, որ ինքը՝ որպես համայնքի ղեկավար, Ա. Ղուկասյանին պատկանող պահածոների գործարանի կոյուղաջրերը ոռոգման առվի մեջ լցնելու մասին ահազանգեր է ստացել և այդ հարցով փորձել է պարզել իրողությունը, իսկ նշված անձինք խոչընդոտել են իր աշխատանքը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտուշ Ղուկասյանն աշխատում է «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի տնօրեն։
Մինչ ոստիկանությունը կատարվածի մասին լսում էր համայնքի ղեկավար Տ. Մուրադյանին, նույն օրը ոստիկանության Մարտունու բաժին է դիմում նույն գյուղի բնակիչ՝ 20-ամյա Խաչիկ Ղուկասյանը և հայտնում, որ գյուղի Բ թաղամասի 13-րդ փողոցում իրենց ընտանիքին պատկանող պահածոների գործարանի կույուղաջրերը ոռոգման առվի մեջ լցնելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ համայնքի ղեկավար Տ. Մուրադյանը ձեռքերով հարվածել է իրեն, ինչի հետևանքով իրեն պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
43878 դիտում
12:18 28-05-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում. քաղաքացին պնդում է, որ գյուղապետը ծեծի է ենթարկել իր հորը
Այս բաժնից
1915 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)