4268 դիտում
10:37 12-08-2020
Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««1950 թվականին նշանավոր ֆանտաստ գրողներից մեկը` Ստանիսլավ Լեմը, իր առաջին` «Տիեզերագնացները» վեպում պատմում էր այն մասին, որ 2006 թվականին մարդկությունը արշավ կկազմակերպի դեպի Վեներա մոլորակ, 2003 թվականին Միջերկրական ծովի ջրերով ոռոգվելու է Սահարա անապատը, իսկ Ջիբրալթարի էլեկտրակայանները հոսանք կտրամադրեն հյուսիսաֆրիկյան գյուղերին:
Այդ կանխատեսումներից ոչ մեկն իրականություն չդարձավ, բայց եկեք չդատենք նման սխալների մասին մեր այսօրվա իմացածի տեսանկյունից: Նախորդ դարի ամենափայլուն մտավորականներից մեկն ավելի սկզբունքային հարցերում էր ճիշտ, մենք` 21-րդ հարյուրամյակի մարդիկ, կանգնած ենք լրջագույն մարտահրավերի առջև, և ոչ մի լուրջ խնդիր ոչ մի պետություն, որքան էլ հզոր լինի, չի կարող լուծել ազգային մակարդակով: Խնդիրներից մեկն արդեն իսկ հայտնի էր 70 տարի առաջ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մարդկությանը սպառնում է ատոմային աղետը: Ավելին` դեոևս կան ռեժիմներ, որոնց ներկայացուցիչների ագրեսիվությունը «բարձրանում է» ինֆանտիլիզմի մակարդակի, և նրանք սպառնում են ատոմակայան պայթեցնել:
Բայց դրան ավելացել են նոր վտանգներ, և, վախենամ, կորոնավիրուսը դրանցից ամենալուրջը չէ: Համավարակը պարզապես նախնական ահազանգ է, որը հիշեցնում է մի պարզ ճշմարտություն, մենք` 8 միլիարդ հոգով շնչում ենք միևնույն օդը և չենք կարող չշփվել իրար հետ ու ներփակվել մեկ քաղաքի կամ մեկ երկրի սահմաններում` դա աղետալի կլինի գլոբալ տնտեսության համար: Եվ, հետևաբար, եթե, ենթադրենք, որ մեկ [պայմանականորեն ասած, «հարուստ»] երկրում բոլորին պատվաստեն, իսկ «աղքատ» երկրում ոչ մեկին չպատվաստեն, ապա վաղ թե ուշ «հարուստների» մոտ վարակը կրկին կտարածվի: Պարզ է, չէ՞, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է աշխարհի բոլոր` ժողովրդավար կամ ավտորիտար, իրար հանդեպ բարեկամություն կամ թշնամություն անող երկրների ջանքերը:
Բայց մյուս գլոբալ մարտահրավերների պարագայում էլ մոտեցումը պետք է նույնը լինի: Հայաստանում, ինչպես հայտնի է, կան որոշակի շրջանակներ, որոնք «շատ են սիրում» «Մայքրոսֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսին` միացնում են համակարգիչդ, բացում են Գեյթսի ստեղծած «պատուհանները» և սկսում են մեղադրել ամերիկացի գործարարին զանազան երևակայական մեղքերի մեջ: Բայց այդ մարդն, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ է վերլուծում իրավիճակը, և հիմա ասում է, որ մարդկությանը սպասում է գլոբալ տաքացման աղետը, որը շատ ավելի սարսափելի կլինի, քան կորոնավիրուսը: Այս վտանգին աշխարհի կառավարությունները, կարծում եմ, մատների արանքով են նայում` Դոնալդ Թրամփը նրանց թվում»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4705 դիտում
10:36 03-03-2020
Կորոնավիրուսը և մասոնները․ «Առավոտ»
3645 դիտում
10:49 05-05-2020
Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի նահանջել, ոչ էլ նրա մեջքն է կոտրվել․ «Առավոտ»
Այս բաժնից
964 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»