211652_close_icon
views-count2533 դիտում article-date 12:12 14-08-2020

Արցախի Հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանն օգոստոսի 12-ին ներկայացրել է հրաժարականի դիմում: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Նմանատիպ նյութեր