211652_close_icon
views-count2903 դիտում article-date 12:42 15-08-2020

Ցավոք մեր երկրում կան մարդիկ, ովքեր հավատում են, որ թուրքերի հետ կարելի է գալ ինչ -որ համաձայնության․ ԲՀԿ պատգամավոր

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրականում ընդհանրապես ցանկություն չունեմ քննարկել «HARDtalk» հաղորդումը, որովհետև ոչ մի նոր բան չեմ բացահայտել ինձ համար վարչապետի պատասխանների բովանդակության մեջ։ Այդ իսկ պատճառով համարում եմ, որ բոլոր այս կարգի հարթակներում իշխանություններին չի հաջողվում հստակ և հասկանալի հասցնել ամենակարևոր միտքը՝ Ադրբեջանը և Թուրքիան ցեղասպան բարբարոս պետություններ են, որոնց միակ նպատակը հայերի ոչնչացումն է իրենց հայրենի հողում և մեր պայքարը ոչ միայն ինքնորոշման կամ անվտանգության խնդիրն է լուծում, այլ առհասարակ գոյատևման իրավունքի իրականացման խնդիր է, մնացածը անիմաստ լիրիկա է, հատկապես այն զավեշտալի թեզը, թե արցախյան հակամարտության վերջնական տարբերակը պետք է՝ ընդունելի լինի թե՛ մեզ և թե՛ քոչվոր թուրքալեզու ցեղերին(ադրբեջանցիներին)։ Ցավոք մեր երկրում կան մարդիկ, ովքեր հավատում են (կամ ձևացնում են), որ թուրքերի կամ թուրքալեզու ցեղերի (ադրբեջանցիների) հետ, կարելի է գալ ինչ որ համաձայնության... Այս տեսլականը բացի նրանից, որ կատարյալ աբսուրդ է, նաև այս կարգի «խաղաղասիրական» խաղերը չափազանց վտանգավոր են բոլոր առումներով։ Կրկնեմ ևս մեկ անգամ, Թուրքերը հարյուր տարուց ի վեր հետևողական աշխատում են՝ Մեծ Թուրան ծրագրի իրականացման շուրջ և այստեղ Արցախի «հարցը» իրենց համար ընդհամենը էլեմենտներից մեկն է, իսկ ընդհանուր նպատակը Թուրքիայի և «թուրանական գոտու» ֆիզիկապես վերամիավորումն է, իսկ միակ ճանապարհը դա Հայաստանի և Արցախի թրքացումն է, այլ ճանապարհ չկա։ Այնպես որ մինչ «խաղաղասիրական» կոչեր անելը, կամ թուրքերի և ադրբեջանցիների հասարակական սեկտորի հետ «սիլիբիլի» անելը, պարզապես նայեք տարածաշրջանի քարտեզին և ամեն ինչ կընկնի իր տեղը։ Մեր ուղենիշը, նպատակը, գաղափարախոսությունը, փիլիսոփայությունը Արցախի հարցի շուրջ պետք է լինի միայն հետևելը՝ Հայ ժողովուրդը ԱՐԴԵՆ փաստացի լուծել է Արցախի հիմնախնդիրը և մեր միակ նպատակը պետք է լինի, ոչ թե կարգավորման ինչ որ «ֆորմուլաներ» փնտրելը, այլ աշխատել միայն և միայն միջազգային հարթակներում Արցախի Հանրապետության՝ դե ֆակտո անկախությունը վերածելու՝ դե յուրե ձևաչափի, մնացած բոլոր հարցերը պետք է լուծել և քննարկել միայն Արցախի դե յուրե լեգիտիմիզացիայից հետո ։ Այլ տարբերակ չկա, եթե իհարկե մենք պատրաստվում ենք ապրել մեր հայրենի հողում, այլ ոչ թե դառնանք հերթական «մատաղացուն» պանթուրանական զոհասեղանի վրա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր