211652_close_icon
views-count2192 դիտում article-date 19:30 28-04-2021

Մարդիկ կան, որ հավատում են Նիկոլ Փաշինյանին, տարօրինակ է, բայց հավատում են. «Իմ քայլը» լքած պատգամավոր

Tert.am-ը գրում է. Ընտրություններին 90 տոկոս չեմ մասնակցի, բայց դեռ ընտրությունների մեկնարկը չի տրվել, քաղաքական ուժերը տեսակետներ չեն հայտնել, որ հասկանաս, որ քաղաքական ուժին պետք է սատարել՝ այս իրավիճակից դուրս գալու համար. լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը: 

«Սյունիքի դեպքերից հետո բոլորին ակնհայտ է, թե ինչ տիպի ընտրություններ են լինելու մեր երկրում և ինչ քաղաքացիական բախումների ալիքներ են լինելու: Եթե Սյունիքի դեպքերից 20 հատ էլ կրկնվի, արդեն պարզ է՝ ընտրությունների գաղջը ոնց է տարածվելու Հայաստանում, և դժվար կլինի ժողովրդին համոզել գնալ ընտրությունների: Նմանատիպ օջախ ունենք Գյումրիում, որտեղ պարբերաբար կրկնվում է գերիների հարազատների ակցիաները, որին պատասխան չի տրվում, ու մի փոքր օջախ էլ Վարդենիսում ունենք, պատկերացրեք այդ օջախներ ալիքից հետո ինչ կկատարվի, եթե իշխող ուժը, որն ունի 80 տոկոս ձայն, տարբերակ գտնի խուսափի ընտրությունների գնալուց՝ հաստատ անելու է»,- ընդգծեց նա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը և նրա նկատմամբ վստահությունը պատերազմից հետո հօդս չի ցնդել, Աթաբեկյանն ասաց. «Վստահություն բառը չեմ ուզում օգտագործել, բայց մարդիկ կան, որ հավատում են Նիկոլ Փաշինյանին, տարօրինակ է, բայց հավատում են»:

Հարցին՝ հասարակությունը վճռականություն կունենա՞ իրավիճակը փոխել, պատգամավորն ասաց, որ դա կապված է ընդդիմության քայլերից. «Իմ կարծիքով, եթե ընդդիմությունը Բաղրամյան փողոցում մի քիչ ավելի գրագետ ու ճիշտ քայլեր աներ, հաջողություն կգրանցեր»:

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր