15564 դիտում
15:16 16-08-2020
Թույլ չենք տալու, որ ձախողակ կառավարությունը՝ իր պատեհապաշտ կազմով, խարխլի մեր պետության հենասյուները. Վայոց Ձորի մարզում բացվեցին «Հայրենիք» կուսակցության և Հիմնադրամի տարածքային կառույցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Վայոց Ձորի մարզում բացվեցին «Հայրենիք» կուսակցության և Հիմնադրամի տարածքային կառույցները, տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նկատեց, որ օր օրի ավելացող մարզային կառույցներն էլ ավելի են ամրացնում կապը հանրության հետ, աշխատանքները դարձնում բազմաշերտ ու համակարգված։ «Մեր գործունեության առանցքում մարդն է՝ իր իրավունքներով ու ազատություններով։ Մենք այստեղ ենք՝ այդ իրավունքներին ու ազատություններին տեր կանգնելու համար»,- ասաց Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ Վայոց ձորում պետք է հնարավորին չափ զարգացնել զբոսաշրջային և գյուղատնտեսական ոլորտը։
Կուսակցության ղեկավարն ընդգծեց, որ այս մարզը երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ կամրջում է երկրի հյուսիսն ու հարավը և ունի իրական պոտենցիալ՝ դառնալու երկրի զբոսաշրջային կենտրոնը։
Հավաքվածները «Հայրենիք» կուսակցության նախագահի հետ զրույցում կիսվեցին իրենց մտահոգություններով, որոնք կապված էին տուրիստական հոսքի աննախադեպ անկման ու դրանով պայմանավորված՝ իրենց եկամուտների կտրուկ նվազման հետ։
«Այս համաճարակն ու կառավարության անտարբերությունը կոտրեցին մեր մարզի ողնաշարը։ Հասկանում ենք՝ կորոնավիրուսը տնտեսության բոլոր ճյուղերին հարվածեց, բայց ամենատուժածը տուրիզմն է, իսկ մենք տուրիզմով ենք ապրում։ Տուրիզմ չկա, ուրեմն՝ ապրուստի միջոց էլ չկա»,- ասաց կուսակցականներից մեկը։
Մարզաբնակները մտահոգված էին նաև երկրում տեղի ունեցող վտանգավոր գործընթացներով՝ կապված համաճարակի դեմ ձախողված պայքարի, կրթական նոր չափորոշիչների ապազգային ու Ստամբուլի կոնվենցիայի աղետալի հետևանքների հետ։
Արթուր Վանեցյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ «Հայրենիք» կուսակցության գաղափարախոսության առանցքում ազգային արժեքներն են, որոնք ոտնահարողը կստանա արժանի պատասխան։
«Մենք թույլ չենք տալու, որ ձախողակ կառավարությունը՝ իր պատեհապաշտ կազմով, խարխլի մեր պետության հենասյուները՝ պատմությունը, լեզուն, եկեղեցին ու ընտանիքը»,-նշեց Արթուր Վանեցյանը՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժը կանգ չի առնելու, նույնիսկ եթե «ուղիղ հրամաններով քրեական գործեր հորինվեն»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4797 դիտում
18:46 11-06-2020
Բացվեցին «Հայրենիք» կուսակցության և Հիմնադրամի Կոտայքի մարզային գրասենյակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1063 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1207 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն