Փոքրիկ Լիկան օգնության կարիք ունի. օգնենք նրան լսել
Ծանոթացեք, այս չարաճճի աչուկներով գեղեցկուհին [url=https://www.facebook.com/donate/314200620017181/]Լիկան [/url]է: Լիկան շուտով կդառնա 5 տարեկան: Իր հասակակից բոլոր փոքրիկների նման Լիկան էլ սիրում է շատ խաղալ, վազել ու չարաճճիություն անել:
Առաջին հայացքից ոչ մեկ չի էլ նկատի որ այս փոքրիկը կարող է ունենալ առողջական որևէ խնդիր: Փոքրիկի մոտ առկա է չորրորդ աստիճանի ծանրալսություն, որի պատճառով Լիկան նաև չի խոսում; Խնդրի պատճառով չի կարողանում հաղորդակցվելու շփվել իր հասակակիցների ու ընտանիքի անդամների հետ:
Լիկայի միակ ընկերուհին իր երկվորյակ քույրն է՝ Վիկան, ում մոտ ևս առկա է թույլ աստիճանի լսողական խնդիր: Լիկան ապրում է ծնողների, և երկու քրոջ հետ; Ծնողները ջանք չեն խնայում փոքրիկի խնդիրները լուծելու համար՝ ամենօրյա պարապմունքներ ու դասեր: Սակայն այս ամենը կարող են իրենց լիարժեք օգուտը տալ միայն վիրահատությունից հետո;
Անհրաժեշտ է կոխլեար ինպլանտացիա, որը արժե [b]19,500[/b] (տասնինը հազար հինգ հարյուր) եվրո, որից այս պահին [b]պակասում է 7,500[/b] (յոթ հազար հինգ հարյուր) եվրոն:
Օգնեք մեզ օգնել Լիկային, պարգևենք նրան վերջապես լսել իր մայրիկին ու բոլոր բոլորին։
[b]«Ինեկոբանկ» ՓԲԸ
Ստացող ՝ Սուսաննա Արսենյան (Լիկայի մայրը)
AMD 2051155743081001
USD 2051155743081020
EUR 2051155743081040
RUB 2051155743081041
ArCa 9051290200418701
iDram 397288906[/b]