2988 դիտում
09:13 18-08-2020
Երևանի քաղաքապետարանը մոտ 6 մլն դրամ է հատկացրել «Երևանտրանս»-ին՝ ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը, որպես աջակցություն, 5 մլն 982 հազար դրամ հատկացրել է «Երևանտրանս» ընկերությանը՝ Հայաստանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում:
Ինչպես հայտնի է, այս տարվա ապրիլի 1-ին դադարեցվել էր հանրային տրանսպորտի գործունեությունը, և այն վերաբացվել էր միայն մեկուկես ամիս անց` մայիսի 15-ին, անվտանգության որոշակի կանոններով, այդ թվում` կանգնած ուղևորներ տեղափոխելու արգելքով:
Եվ, ահա, երբ հայտնի դարձավ, որ տրանսպորտային միջոցները պետք է նաև ախտահանվեն, ուղևորափոխադրող ընկերությունները դժգոհեցին, թե չեն կարող այդքան գումար հատկացնել յուրաքանչյուր օր դրանք ախտահանելու համար: Եվ այս որոշումը նպատակ ունի փոխհատուցել նրանց վնասները:
«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ մոտ 6 մլն դրամ է կազմել ուղևորափոխադրամիջոցների հուլիս ամսվա աշխատահանման աշխատանքները: Բացի այս, մեկ այլ որոշմամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին քաղաքապետարանի կողմից հատկացվել է 62 մլն դրամ` Հայաստանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում կատարված և չվճարված ծախսերի փոխհատուցման նպատակով»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
944 դիտում
13:25 24-11-2020
Երևանի քաղաքապետարանը 100 մլն դրամ է հատկացրել Ստեփանակերտի վերականգնման համար
6618 դիտում
11:42 26-03-2020
Քաշաթաղի շրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան