211652_close_icon
views-count3129 դիտում article-date 21:26 18-08-2020

«Լացիոյի» տնօրեն. Դավիդ Սիլվան որպես մարդ՝ հարգանքի արժանի չէ

«Լացիոն» հանդես է եկել հայտարարությամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Դավիդ Սիլվայի՝ «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելու առթիվ: Նշենք, որ իտալացիները Սիլվայի հետ հուլիսի վերջերից բանակցություններ էին վարում: «Ես տեղեկացա, որ Դավիդ Սիլվան տեղափոխվել է «Սոսյեդադ»: Ես նրան շատ եմ հարգում որպես խաղացող, սակայն ոչ՝ որպես մարդ», հայտարարել է «Լացիոյի» մարզական տնօրեն Իգլի Տարեն: «Լացիոյին» խիստ զայրացրել է այն, որ Սիլվան նույնիսկ տեղյակ չի պահել, որ տեղափոխվում է Լա Լիգայի ակումբ: Նա չի պատասխանել հռոմեացիների տնօրենների զանգերին, թեպետ «Լացիոյի» հետ պայմանագիրն արդեն համաձայնեցված էր և նույնիսկ բուժզննում էր նշանակված: Օգոստոսի սկզբներին հաղորդվել էր, որ «Լացիոն» 34-ամյա իսպանացուն առաջարկել էր 3-ամյա պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով: Ավելի ուշ հաստատվել էր, որ կողմերը համաձայնեցրել են գործարքը:

Նմանատիպ նյութեր