211652_close_icon
views-count2572 դիտում article-date 09:48 19-08-2020

Կրթության ոլորտի ներկայացուցիչները ԿԳՄՍՆ-ի առջև չափորոշիչները փոփոխելու պահանջ են դրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կրթության ոլորտի ներկայացուցիչները բացահայտել են, որ կրթական նոր աղմկահարույց չափորոշիչներում առկա են կետեր, որոնց հետ կապված լուրջ տարաձայնություններ ու թեժ քննարկումներ են ծավալվել: Ըստ մեր տեղեկությունների` կրթության ոլորտի ներկայացուցիչները նախարարության առջև չափորոշիչներում փոփոխություններ կատարելու պահանջ են դրել, քանի որ կարծում են, որ եթե նման ձևաչափով երեխաներին ինֆորմացիան հասնի, ապա երեխաները նույնիսկ հոգեբանորեն լուրջ խնդիրների առջև կկանգնեն: Նկատենք, որ հատկապես դժգոհություն են առաջացրել 8-րդ դասարանի Կենսաբանու­թյուն առարկայի դասագրքում տեղ գտած մի քանի դրվագներ, որոնք վերա­բերում են սեռական կրթությանը, կան հակաբեղմնավորիչների օգտագործման, սեռավարակներից պաշտպանվածության, պաշտպանիչ միջոցների տրման և նմանատիպ այլ թեմաների մասին տեղեկություններ: Այս թեմայի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ: «Գրեթե բոլոր առարկանե- րում խնդրահարույց կետեր կան, որոնք քննարկվում են, և մենք ուսումնասի­րում ենք բոլոր առարկայական չափորոշիչները: Մեր բոլոր դիտարկումները ներկայացրել ենք նախարարություն, որը դիտարկումները վերցրել է ի գիտու­թյուն, և փոփոխելու հարցը առաջ է քաշված: Հիմա հաջորդ քննարկումը լի­նելու է «Պատմություն» առարկայում, որը կքննարկենք այս ուրբաթ օրը», - մանրամասնեց պատգամավորը»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր