1633 դիտում
09:25 20-08-2020
ԿԳՄՍ նախարարը չի վստահում իր թիմի խորհրդարանական բլոկին․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերջապես հաստատվել են Հայաստանի չորս պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերը: Այս առումով տարաբնույթ կարծիքներ ու գնահատականներ կան փորձագիտական շրջանակների կողմից, այդ թվում՝ կապված ժամկետների, օրենսդրության և բուհերի կանոնադրությունների հետ համապատասխանության և այլ հարցերի հետ:
Ինչ վերաբերում է բուն խորհուրդներին, ապա դրանց կազմերի հպանցիկ ծանոթությունն անգամ ի ցույց է դնում դրանց ընդգծված քաղաքականացվածությունը:
Նախկին իշխանությունների հասցեին մշտապես մեղադրանքներ են հնչել, թե նրանք բուհերը քաղաքականացրել են, կամ, այլ կերպ ասած, «հհկականացրել» են: Ներկայիս իշխանությունները ևս գնում են այդ ճանապարհով, սակայն ոչ պատգամավորներ ընդգրկելու ճանապարհով:
Բանն այն է, որ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չի վստահում իր թիմի խորհրդարանական բլոկին և լիազոր մարմնի կողմից վարչապետին է առաջադրել հոգաբարձուների խորհրդի «արտախորհրդարանական» անդամների, որոնց հնարավոր կլինի լիարժեք վերահսկել և բուհերի ռեկտորներ անցկացնել իր համար ցանկալի թեկնածուների»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4992 դիտում
10:29 11-07-2017
Ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնն Ալիևին այլևս չեն վստահում. Արիֆ Մամեդով. «Փաստ»
Այս բաժնից
964 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»