1979 դիտում
17:36 20-08-2020
Սեպտեմբերի 1-ից 16-ը Այրում-Ջիլիզայի մաքսակետը չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումներ․ հայտարարություն
Պետական եկամուտների կոմիտեն բեռնափոխադրողներին իրազեկում է, որ սեպտեմբերի 1-ից 16-ը Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկության ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված` Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային-կետ բաժինը հիշյալ ժամանակահատվածում չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումների գործառույթները։ Դրանք կվերականգնվեն երկաթուղու շահագործումը վերսկսելուն պես: Այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով, սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի ուղղությամբ երկաթուղային երթևեկությունը:
Նմանատիպ նյութեր
1816 դիտում
11:33 08-08-2020
ԱԱՏՄ Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ծառայությունը
1078 դիտում
09:22 19-08-2024
Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը փակ է
Այս բաժնից
829 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին