17856 դիտում
10:02 21-08-2020
Երեկ մանկապարտեզներում ժողով է եղել. ինչ են հրահանգել դաստիարակներին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ նախադպրոցական հաստատությունների շատ ղեկավարներ ժողով են հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչպես են կազմակերպելու մանկապարտեզների աշխատանքները: Բանն այն է, որ ինչպես դպրոցների, այնպես էլ նախադպրոցական հաստատությունների պարագայում հրահանգ է առկա, որ տարիքով ավագ դաստիարակներն ու դայակները պետք է տանը մնան՝ կորոնավիրուսով չվարակվելու համար, քանի որ գտնվում են ռիսկային գոտում և այս իրավիճակում ղեկավարությունը ցանկացել է հասկանալ՝ քանի դաստիարակ է այդ տարիքի, ինչ ռիսկեր կան, եթե այդպես որոշվի կազմակերպել աշխատանքները:
Մեր տեղեկություններով` արդեն դաստիարակներին զգուշացվել է, որ առավելագույնը 12 հոգանոց խմբերում առաջնահերթ պետք է ընդգրկված լինեն այն երեխաները, որոնց երկու ծնողներն էլ աշխատում են:
Այսինքն` մեկ ծնողի աշխատելու և խմբի ծանրաբեռնվածության պարագայում շատ երեխաներ կարող են դուրս մնալ: Եվ այս հանգամանքն արդեն հարուցել է նաև շատ ծնողների դժգոհությունը: Ամեն դեպքում դաստիարակները պետք է առաջիկայում ցուցակ ներկայացնեն, թե երկու ծնողի աշխատելու պահանջի պարագայում առավելագույնը քանի հոգանոց խմբեր հնարավոր կլինի ձևավորել: Հավելենք, որ պարետի նոր որոշման համաձայն, խմբերում պետք է լինի առավելագույնը 12 երեխա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2859 դիտում
17:27 22-12-2017
ԵԼՔ-ը կգա Ձեր «հարցերը կլուծի». Մանկապարտեզներում վախեցնում են տնօրեններին, դաստիարակներին և ծնողներին
5180 դիտում
09:59 14-12-2019
ԱԺ աշխատակազմը ցնծության մեջ է. ինչ է հրահանգել Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»
17276 դիտում
10:01 20-12-2019
Ինչ է հրահանգել Սասուն Միքայելյանը ԱԱԾ բացահայտումից հետո. «Ժողովուրդ»
Այս բաժնից
964 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»