211652_close_icon
views-count1838 դիտում article-date 22:48 21-08-2020

Բացառիկ մարդիկ են, որ կարողանում են կյանքի ամենադժվարին և մարտահրավերներով շրջափուլում, հանուն պետականության ցուցաբերել խորագետ համբերատարություն

Գևորգ Գևորգյանը իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/1323926390979041/posts/3390807557624237/]էջում [/url]գրում է. Բացառիկ մարդիկ են, որ կարողանում են կյանքի ամենադժվարին և մարտահրավերներով շրջափուլում, հանուն պետականության ցուցաբերել խորագետ համբերատարություն: Երկու տարվա համբերատար լռությունից հետո, Սերժ Սարգսյանի անդրադարձը 2016 թվականի ապրիլյան մեր հաղթանակին, փակագծեր բացեց, փակագծեր որոնք իրականում պետական նշանակություն ունեն: Սա խոսք էր պատերազմի ճանապարհ անցած պետական գործչի, անվտանգության համար պատասխանատու նախագահի և մարդու, ով լավագույնս գիտի խաղաղության ու պատերազմի գինը: Իսկ խաղաղության և պատերազմի գինը լավ գիտեն այն մարդիկ, ովքեր անցել են այդ ամենով: Անչափ կարևոր էր նաև այն մեսիջը, որով շեշտվեց պետության անվտանգության համակարգի էլ ավելի ամրապնդման համար՝ ռազմավարական դաշնակցային-գործընկերային հարաբերությունների պահպանման, զարգացման գործոնը: Փաստացի, ՌԴ-ի կողմից մինչև 2018 թվականի ապրիլ, մեզ մեծաքանակ ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերվել: Ըստ այդ ծրագրի ՀՀ Զինված Ուժերին տրամադրվել է շուրջ 50.0000 տոննա ռազմատեխնիկական աջակցություն: Սա փաստ է, սա կատարված աշխատանք է, սա պետական շահից բխող քաղաքականություն է, որը ամենապրոֆեսիոնալ պոպուլիստն անգամ, չի կարող մանիպուլյացնել: Սա այն կարևորագույն քայլերից է, որով ցանկացած պետություն իր անվտանգության համակարգն է ամրապնդում, իսկ դա ժամանակին արվում էր լուռ, առանց թմբկահարելու հանրությանը: Հ.Գ. Հիշեցի, երբ տարիներ առաջ, 2013 թվականին բուռն քննարկվում էր Հայաստանից Ստեփանակերտ չվերթներ իրականացնելու հարցի անվտանգությունը, Սերժ Սարգսյանն ասաց. «եթե տեսնեմ, որ վտանգ կա, ապա առաջին ուղևորը անկասկած հենց ես եմ լինելու»: Այդպիսին են երկրի համար պատասխանատու, հակառակորդին ծնկի բերած, պետական մտածողություն ունեցող առաջնորդները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր