211652_close_icon
views-count2971 դիտում article-date 15:03 22-08-2020

Կորոնավիրուսի համավարակի պատճառով սովի վտանգը կարող է հասնել «բիբլիական մասշտաբների». Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար

Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավար Դևիդ Բիսլին [url=https://tass.ru/obschestvo/9263347?fbclid=IwAR283CsXKyO3ZWQhWeAsRFVHIti3_Tr7xqOBB1aNagEv-uWyFW_7zd9p2M8]tass.ru[/url]-ին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով սովի վտանգը կարող է հասնել «բիբլիական մասշտաբների»։ «Մեր ունեցած բոլոր տվյալները՝ ներառյալ 80 տոկոսով սննդի պակասի խնդիր ունեցող մարդկանց ավելացման (համավարակից առաջ 140 միլիոնից մինչև այս տարվա վերջ 270 միլիոն) մասին ՊՀԾ կանխատեսումը, իրական աղետ են մատնանշում։ Մենք «բիբլիական մասշտաբների» հասնող սովի վտանգի առաջ ենք կանգնել»,- զգուշացրել է Բիսլին և կոչ արել քայլեր ձեռնարկել, որպեսզի «թերսնման հետևանքով» մարդիկ չմահանան։ Ի թիվս այլ բաների՝ Բիսլին հայտնել է, որ այժմ ՊՀԾ-ի հիմնական խնդիրը 2020 թվականին 138 միլիոն մարդու սննդով ապահովելն է, ինչը նա պատմության մեջ ամենամեծ մարդասիրական օգնություն է անվանել: Նշվում է, որ այդ ծրագրի իրականացման համար առաջիկա ամիսներին 4,9 միլիարդ դոլար է անհրաժեշտ լինելու։ Նման գումարն անհրաժեշտ է, որպեսզի «83 երկրում շարունակվի հումանիտար ծրագրերի իրականացումը», ինչը այս երկրներից շատերի համար գոյատևման միակ հույսն է։

Նմանատիպ նյութեր