2974 դիտում
23:28 22-08-2020
Ռոբերտ Հայրապետյան. Նպատակադրվել եք մինչև վերջ կազմաքանդե՞լ դատաիրավական համակարգը
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սահմանադրական և վճռաբեկ դատարանների միավորման ջատագովներն ակնհայտորեն պատկերացում չունեն սահմանադրական դատարանի դերի և դատական քաղաքականության մշակման գործում վերջինիս դերակատարության մասին։
Միգուցե զավեշտալի է մեկնաբանել մասնագիտական տկարամտությամբ կամ առանց մասնագիտական գիտելիքների և միայն անձի պաշտանմունքի հիմքով սահմանադրական փոոխությունների հանձնաժողովում հայտնված որոշ այլասերունդների փառակալած մտքերը, բայց լուռ հետևել այդ կազմաքանդան պրոցեսին նույնպես անհնար է։
1․ ՀՀ սահմանադրական դատարանը արդարադատություն է իրականացնում պետական իշխանության բոլոր մարմինների նկատմամբ, և նրա գործունեությունն ընդգրկում է պետական իշխանության ինչպես իրավաստեղծ, այնպես էլ իրավակիրառ գործունեության ոլորտները:
2. ՀՀ սահմանադրական դատարանի գործունեության նպատակակետը ոչ միայն անձի իրավունքի, այլև դատական պրակտիկայի սահմանադրականացումն է:
3․ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներն ուղղակիորեն ազդում են վճռաբեկ դատարանի ֆունկցիոնալ գործողությունների վրա, ու կարող են այդ գործողությունները վերանայելու հիմք հանդիսանալ:
4. Սահմանադրական դատարանի որոշումները սահմանադրականության ողջ համակարգի ձևավորման նորմատիվային հիմքն են։
Հասկանում եմ, որ սրանք ձեր կարճամտությանը հասու չեն, բայց հարցադրումներ ունեմ ձեզ պարոնայք ռուստամբադասյաններ ու դանիելիոաննիսյաններ․
1․ Չեք գտնու՞մ ձեր սրտի ՍԴ դատավորների թեկնածուներին, որ քաղաքական պատվեր կատարեն,
2. Նպատակադրվել եք մինչև վերջ կազմաքանդե՞լ դատաիրավական համակարգը,
3․ Մտածե՞լ եք առհասարակ առաջին ատյան, վերաքննիչ, վճռաբեկ ու սահմանադրական դատարանների միավորման և վերջինիս անսահմանափակ լիազորություններ վերապահելու մասին»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1766 դիտում
01:12 24-05-2014
Կլոզեն նպատակադրվել է գերազանցել Ռոնալդոյի ռեկորդը
41315 դիտում
09:17 04-09-2018
Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում նպատակադրվել է տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»