1585 դիտում
16:59 24-08-2020
Ուկրաինայի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Դոնբասում ընտրությունների անցկացման հարցը
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Կուլեբոյի հետ քննարկել է ընտրությունների անցկացումը Դոնբասում, հարկավոր է առաջ շարժվել այդ հարցում։ Գրում է [url=https://ria.ru/20200824/donbass-1576236776.html]ria.ru[/url]-ն։
«Մեր կոչն է՝ չթուլացնել ջանքերը և զբաղվել Դոնբասի բարդ քաղաքական հարցերով, մասնավորապես, Դոնբասում ընտրությունների անցկացմամբ: Այդ մասին մենք նույնպես խոսել ենք և կցանկանայինք առաջ շարժվել այդ հարցում»,-ասել է Մաասը՝ հանդես գալով օգոստոսի 22-ին Կիևում անցկացված ճեպազրույցում, որը հեռարձակվել է Ֆեյսբուքում Ուկրաինայի ԱԳ նախարարության էջում: Նրա խոսքով՝ առկա են տարբեր մոտեցումներ Դոնբասում տեղական ընտրությունների անցկացման հարցում, բայց հարկավոր է գտնել դրանց անցկացման մեխանիզմը:
«Առկա են (Դոնբասում ընտրությունների) տարբեր մոտեցումներ, տարբեր տեսլականներ: Կարծում եմ՝ տարբերությյուններ չկան մոտեցումների հարցում, ընտրությունները պետք է կայանան, խոսքը դրանց անցկացման ժամկետների մասին է: Թե ինչ ձևով այդ ընթացակարգը կկիրառվի, պարզ չէ․․․ բայց հույս կա, որ մենք դրական լուծում կգտնենք»,-հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 25-ին նշանակել էր հերթական տեղական ընտրությունները, ընդ որում՝ դրանք Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում չեն կայանալու: Ընդունված որոշման համաձայն, այդ տարածքներում ընտրությունները կարող են տեղի ունենալ, մասնավորապես, բոլոր զինված կազմավորումների դուրսբերումից և ուկրաինա-ռուսական սահմանների նկատմամբ հսկողությունը հանձնելուց հետո:
Նմանատիպ նյութեր
2531 դիտում
15:47 08-06-2021
ՌԴ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը և ԼՂ հարցը
1219 դիտում
16:20 30-09-2014
Մերկելը զուգահեռներ է անցկացրել Դոնբասում տիրող իրավիճակի ու Գերմանիայի մասնատման միջև
2220 դիտում
16:30 03-01-2022
Զելենսկին Բայդենի հետ քննարկել է մոտ օրերս Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնախմբի նիստի անցկացման հարցը
Այս բաժնից
1042 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
937 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
955 դիտում
16:12 26-01-2025
Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը