1960 դիտում
10:27 25-08-2020
Դատական համակարգում անհանգիստ են. սկսել են բարեկամներ փնտրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատական համակարգում մտահոգված են ՀՀ գերագույն դատարան ստեղծելու նախնական որոշման մասով: Ինչպես հայտնի է, դեռևս օգոստոսի 22-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հավանություն էր տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման հարցին, ինչպես նաև նոր փոփոխությամբ ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել, այսինքն, պատկերավոր ասած, վերահսկել ինքն իրեն։ Ու այս որոշումներին հանձնաժողովի 15 անդամներից 8-ը կողմ էր եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատական համակարգում ներքին քննարկումներ են ծավալվել, որոնց ժամանակ առաջին ատյանի դատավորները կողմ են արտահայտվել Գերագույն դատարան ստեղծելու որոշմանը, և հատկապես նրանց դուր է եկել այն, որ իրենք կկարողանան իրենց վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել։
Սակայն, դրան զուգահեռ, այս որոշմանը դեմ են Վճռաբեկ դատարանի անդամները: Բանն այն է, որ եթե հանրային քննարկման արդյունքում հավանության արժանանա սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ապա 2021 թվականին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, իսկ արդեն 2022 թվականից կսկսի գործել նոր դատական մոդելը: Եվ հենց այս ժամկետներն են քննադատության պատճառ դարձել, քանի որ Գերագույն դատարանի կազմավորման պարագայում այն գործելու է նոր կազմով, դատավոր դառնալու համար նոր պահանջներով, և արդեն ակնհայտ է, որ այժմյան ՍԴ անդամները կամ Վճռաբեկ դատարանի դատավորներից շատերը նոր մարմնում չեն լինի, ինչն արդեն դժգոհությունների պատճառ է հանդիսացել:
Վերջիններս հատկապես մտահոգված են, որ այդ դեպքում իրենք պետք է վեթինգի ենթարկվեն: Եվ ուշագրավ է նաև, որ դատավորները սկսել են բարեկամներ փնտրել իշխանությունների ներսում, որպեսզի կարողանան ապահովագրել իրենց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9779 դիտում
10:02 12-08-2018
Մենք կսկսենք նոր բարեկամներ ու դաշնակիցներ փնտրել․ Էրդողանի հայացքը ԱՄՆ-Թուրքիա ճգնաժամին․ New York Times
1795 դիտում
22:09 16-12-2014
Ինչ ենք փնտրել Google-ի որոնողական համակարգում՝ 2014 թ-ին. տեսանյութ
7884 դիտում
16:34 29-11-2017
Արցախի դատավորներն ընտրել են դատական համակարգում նոր ստեղծված մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամների
Այս բաժնից
964 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»