1405 դիտում
10:44 28-08-2020
Երբ կկայանա ՍԴ անդամների ընտրությունը՝ արտահե՞րթ, թե՞ հերթական նիստերի ընթացքում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները բավական խառն են և չեն հասկանում, թե ի վերջո ինչպես են լուծելու ՍԴ խնդիրը, մասնավորաբար չեն կողմնորոշվում՝ ՍԴ անդամների ընտրությունը կազմակերպելու հարցում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործադիրում հիմնականում հակված են հարցի քննարկումը արտահերթ կարգով կազմակերպելուն, որպեսզի մինչև հերթական նստաշրջանի մեկնարկը կարողանան ՍԴ անդամներ ընտրել, օրենսդիրում այս մոտեցման հետ, մեղմ ասած, այնքան էլ համամիտ չեն։
Իշխող ֆրակցիայում բավական մեծ թիվ են կազմում նրանք, որոնք ցանկանում են թեման քննարկել հերթական նիստերի ընթացքում՝ հանգամանալից և բովանդակալից, այլ ոչ թե արձակուրդային շրջանում արտահերթի ռեժիմով, «ոտքի վրա»։ Թե որ տարբերակը «հաղթող» դուրս կգա, դժվար է ասել, սակայն, մեր տեղեկություններով, խմբակցությունների ղեկավարներին զգուշացվել է, որ ամեն դեպքում պատգամավորները «շատ հեռու չգնան», որպեսզի անհրաժեշտության դեպքում արագորեն կարողանան հավաքվել»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3122 դիտում
15:31 12-02-2015
ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը կկայանա 2015 թ-ի մայիսի 3-ին
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9121 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2158 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան