1631 դիտում
19:43 28-08-2020
ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանում աշխարհի խոշորագույն նավաշինական ընկերության դեմ
China Shipbuilding Group-ը Չինաստանի այն 24 ընկերությունների եւ մասնավոր անձանց թվի մեջ է, որոնք ներառված են ԱՄՆ-ի պատջամիջոցների նոր ցանկում, հաղորդել է Splash-ը:
ԱՄՆ-ի առեւտրի նախարարության հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի 24 ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են արհեստական կղզիների կառուցմանը Հարավչինական ծովում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Պեկինը նոր արհեստական կղզիներ է կառուցում տարածաշրջանում՝ դրանցում ռազմական հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաեւ սպառազինությունների հականավային համակարգեր տեղաբաշխելու մտադրությամբ, որպեսզի վերահսկողության տակ առնի ափամերձ ծանծաղուտի շրջանները, որտեղ ածխաջրածինների խորշոր պաշարներ են հայտնաբերվել:
Պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ-ում արտադրված ապրանքների, ինչպես նաեւ այն ապրանքների վաճառքի սահմանափակում, որոնք պարունակում են ԱՄՆ-ում արտադրված համալրող մասեր եւ տեխնոլոգիաներ:
China Shipbuilding Group-ը կազմվել Է անցյալ տարի CSIC եւ CSSC պետական նավաշինական ընկերությունների միաձուլման շնորհիվ, հաղորդել է tass.ru-ն:
Նմանատիպ նյութեր
1249 դիտում
12:58 12-09-2014
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ
1571 դիտում
09:25 16-04-2021
ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ «Ամերիկայի ձայն»
1403 դիտում
13:41 26-04-2014
«Մեծ յոթյակը» նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ
Այս բաժնից
1156 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
910 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
1003 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ