211652_close_icon
views-count1400 դիտում article-date 13:41 26-04-2014

«Մեծ յոթյակը» նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում ճգնաժամի զարգացման պատճառով: Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ «Մենք համաձայնել են առավել արագ գործել Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցների սահմանման գործում։ Այն անհրաժեշտ է մայիսին Ուկրաինայում կայանալիք նախագահի ընտրությունների խաղաղ և անվտանգության ապահովման համար»,֊ ասվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ ավելի վաղ Reuters գործակալության անհայտ աղբյուրների հաղորդման համաձայն՝ ԱՄՆ֊ը և ԵՄ֊ը ապրիլի 28֊ին ՌԴ֊ի դեմ նոր պատժամիջոցներ կիառելու մասին հայտարարություն պետք է անեն։

Նմանատիպ նյութեր