Արցախում տեղի է ունենում Արթուր Մկրտչյանի և Արմենակ Ուրֆանյանի հետմահու պարգևատրման արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախում տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյան և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները հանձնելու հանդիսավոր արարողությունը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս մասին Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/342207527153072/]գրառում[/url] է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։