2125 դիտում
17:27 29-08-2020
ԱՄՆ-ն և ԵՄ-ն Բելառուսին կոչ են արել դադարեցնել բռնությունն ու ռազմական ուժի կիրառման սպառնալիքները
Եվրամիության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցիչները համատեղ հայտարարությամ են հանդես եկել, որում մեջ Բելառուսի իշխանություններին կոչ են արել դադարեցնել ցուցարարների ահաբեկումը, բռնությունն ու քաղաքական դրդապատճառներով հետապնդումը։ Համապատասխան հայտարարությունը [url=https://eeas.europa.eu/delegations/belarus/84521/joint-statement-missions-united-states-united-kingdom%C2%A0switzerland-and-european-union-behalf-eu_en]հրապարակվել է[/url] Մինսկում Եվրամիության ներկայացուցչության կայքում:
Դիվանագետները դատապարտել են «ուժի կիրառումը» և Բելառուսի իշխանություններին կոչ են արել «դադարեցնել բռնությունն ու սեփական քաղաքացիների դեմ ռազմական ուժի կիրառման սպառնալիքները, ինչպես նաև անհապաղ և անվերապահորեն ազատել բոլոր անարդարացիորեն ձերբակալված մարդկանց»:
Դիվանագետները նաև իրենց համերաշխությունն են հայտնել Բելառուսի բնակիչներին, որոնք պահանջում են «հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները»:
«Մենք Բելառուսի իշխանություններին կոչ ենք անում պահպանել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, այն է՝ հարգել հիմնարար ժողովրդավարական ազատությունները և մարդու իրավունքները»,- նշվում է տեքստում։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն արդեն 6-րդ անգամ հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80,1 տոկոսը: Ընդդիմությունը կարծում է, որ ընտրություններում հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում՝ անվտանգության նկատառումներով:
Բողոքի ցույցերի առաջին օրերին իրավապահները բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ, եղել են հազարավոր ձերբակալվածներ, հարյուրավոր տուժածներ, անգամ՝ զոհեր: Արևմտյան երկրները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, իսկ ընդդիմությունը խոստացել է շարունակել ցույցերն այնքան ժամանակ, մինչև երկրում նոր ընտրություններ նշանակվեն:
Նմանատիպ նյութեր
2979 դիտում
19:31 10-06-2021
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Բելառուսին հեռացնել միջազգային մրցաշարերից
1222 դիտում
10:33 27-03-2023
Բորելը Բելառուսին կոչ է արել չտեղակայել ռուսական միջուկային զենք իր տարածքում
Այս բաժնից
622 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
949 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
775 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին