3414 դիտում
12:24 31-08-2020
Գերմանիայում ածխահանքի ընդլայնման նպատակով պատրաստվում են 5 գյուղ քանդել․ էկոակտիվիստները բողոքի ցույց են իրականացրել
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասում կիրակի էկոակտիվիստները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ ածխահանքի ընդլայնման ծրագրի․ ցույցի կազմակերպիչների տվյալներով՝ մոտ 3 000 մարդ կենդանի շղթա է կազմել Լյութցերատ գյուղի շուրջը: Ոստիկանությունը հայտնել է մոտ 1000 ցուցարարի մասին, գրում է [url=https://korrespondent.net/world/4268731-v-hermanyy-planyruuit-snesty-piat-dereven-rady-dobychy-uhlia?fbclid=IwAR3B0IsLI5U5Ln5h3GXQFKIjy7pdWjE9NM6HFV7novkjeOPj-KCbD-Ghf68]korrespondent.net[/url] կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ ցույցի մասնակիցները հինգ գյուղ քանդելու որոշման դեմ են հանդես եկել, ինչն ածխի արդյունահանման ծավալների մեծացման նպատակով ծրագրում է իրականացնել ածխահանքի սեփականատեր RWE էներգետիկ կոնցեռնը։
Նշվում է, որ գյուղի շուրջը բողոքի ակցիան խաղաղ բնույթ է կրել։ Ոստիկանությունը միջամտել է միայն այն բանից հետո, երբ առանձին ցուցարարներ հանքի տարածքում գտնվող տեխնիկայի վրա են բարձրացել։ Ակտիվիստներն էլ, իրենց հերթին, մեղադրել են կոնցեռնի անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Էներգետիկ կոնցեռնի ներկայացուցիչն էլ, հակառակը, ցուցարարներին է մեղադրել ընկերության աշխատակիցների նկատմամբ բռնության, ինչպես նաև ոչ թույլատրելի նկարահանումների համար։ Նշված գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել մի քանի մարդ։
Ընկերությունը հավաստում է, որ գյուղեր քանդելը դաշնային կառավարության և երկրամասերի կառավարությունների միջև ածխի հարցի շուրջ փոխզիջումների մաս է կազմում։ Գերմանիան մտադիր է վերջնականապես հրաժարվել գորշ ածխի և քարածխի օգտագործումից 2038 թվականին։
Էկոակտիվիստները կարծում են, որ 2019 թվականին ձեռքբերված այդ փոխզիջումն արդեն արդի չէ։
«Կլիմայական ճգնաժամի ֆոնին ածխահանքի համար իրենց հին եկեղեցիներով, դպրոցներով, բերքատու այգիներով գյուղեր քանդելն աններելի սխալ է»,- կարծում է Greenpeace-ի ներկայացուցիչ Բասթիան Նոյվիրթը։
Նմանատիպ նյութեր
4256 դիտում
18:49 27-12-2022
Լաչինի միջանցքը շրջափակած անհասկանալի «էկոակտիվիստները». Ֆիգարո
Այս բաժնից
1135 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1027 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1081 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»