1911 դիտում
16:05 31-08-2020
Տիխանովսկայան ծրագրում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԽԽՎ նիստերում
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ գործիչը ծրագրում է ելույթ ունենալ սեպտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և սեպտեմբերի 8-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերում, գրում է [url=https://ria.ru/20200831/tikhanovskaya-1576510646.html?fbclid=IwAR3hf3XFpWRT1b0F7At4Mts7zyfDhhypXLKmZVxMLoeOPrMTzU7rRm-NNtA]ria.ru[/url] գործակալությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ նրա ելույթներն արդեն պլանավորված են, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի համար ԱԽ բոլոր անդամների համաձայնությունն է հարկավոր։
Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հարցին, թե Տիխանովսկայան ու Բելառուսը միջազգային հանրությունից ինչ օգնություն են ակնկալում, գործիչը պատասխանել է, որ իրենք բոլորին խնդրում են հարգել Բելառուսի ինքնիշխանությունը, հանդես գալ որպես Բելառուսի ինքնիշխանության երաշխավոր և հարգել բելառուս ժողովրդի կամքը։
Նշվում է, որ միջազգային հանդիպումների ժամանակ Տիխանովսկայան ընդգծել է, որ Բելառուսի քաղաքացիների ընտրության պաշտպանության համար անցկացվող բողոքի ցույցերը բացառապես խաղաղ բնույթ են կրում, իսկ ճգնաժամային այդ իրավիճակից դուրս գալու միակ ելքը բանակցությունն է։
«Իշխանության ներկայացուցիչների և ժողովրդի միջև իշխանության փոխանցման շուրջ բանակցությունների հասնելը հենց բելառուսների պատասխանատվությունն է։ Սակայն մենք չենք հրաժարվում նաև դրանց մեկնարկի համար միջազգային օգնությունից։ Սա աշխարհաքաղաքական հեղափոխություն չէ, այլ ներքաղաքական ճգնաժամ։ Բելառուսի ժողովուրդը ցանկանում է երկրի նոր ղեկավար ընտրել։ Եվ նա դա անելու իրավունք ունի»,- նշել է ընդդիմության առաջնորդը։
Նշվում է նաև, որ «երկրում ազատ ընտրություններ անցկացնելուն պես շատ երկրներ իրենց պատրաստակամությունն են հայտնում Բելառուսի տնտեսության զարգացման և վերականգնման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ներդրումներ անելու»։
Նմանատիպ նյութեր
1261 դիտում
11:34 04-09-2020
Տիխանովսկայան այսօր տեսակապով ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում
740 դիտում
16:58 27-11-2020
Տիխանովսկայան ծրագրում է հանդիպել Բայդենի հետ
Այս բաժնից
1051 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3967 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1090 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին