211652_close_icon
views-count1588 դիտում article-date 13:32 01-09-2020

Ֆրանսիայի և Հայաստանի դեսպանները հարգանքի տուրք են մատուցել Կոմիտաս վարդապետի պղծված արձանի մոտ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը Փարիզում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ, որը ժխտողական մակագրությամբ պղծվել էր նախօրեին։ Այս մասին [url=https://www.facebook.com/ambassadearmenie/posts/3328826073846800]հայտնում է[/url] Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի պաշտոնական էջը: «Այսօր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի CCAF France համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը Փարիզում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ, որը ժխտողական մակագրությամբ պղծվել էր նախօրեին»,- ասված է գրառման մեջ: Օգոստոսի 31-ին Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտել է Փարիզում Կոմիտաս վարդապետի արձանի [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/31/1163457/]պղծումը[/url], որը ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այսօր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ինչպես նաև Ֆրանսահայ...

Posted by Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում on 2020 թ. սեպտեմբերի 1, երեքշաբթի

Նմանատիպ նյութեր