211652_close_icon
views-count4191 դիտում article-date 22:46 06-09-2017

Երևանի քաղաքապետը Սանկտ Պետերբուրգում հարգանքի տուրք է մատուցել Կոմիտաս վարդապետի հիշատակին

Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ, պաշտոնական պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտասի հիշատակին: Հարկ է նշել, որ Կոմիտաս վարդապետի հուշարձանը Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանում տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում՝ դառնալով երկու ժողովուրդների անխախտ բարեկամության ևս մեկ վկայություն:

Նմանատիպ նյութեր